Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Միայնության պատճառներից մեկը

Միայնության պատճառներից մեկը

Գիտնականները պարզել են, որ  մանուկ հասակում գլխի վնասվածքը կարող է ազդել մարդու վարքագծի վրա ավելի գիտակից տարիքում: Յանգի համալսարանից գիտական խումբը  3 տարի զբաղվել է այդ խնդրի ուսումնասիրությամբ ու հանգել այն եզրակացության, որ ուղեղի ցնցումն ու գանգուղեղային վնասվածքներն այնքան էլ հասարակ բաներ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:


Գիտնականները պարզել են, որ գլխի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառը ՃՏՊ-ն է: Ցնցման ժամանակ վնասվում են գլխուղեղի որոշ հատվածներ, ինչը կարող է փոխել մարդու վարքն ու սոցիումին հարմարվելու աստիճանը որոշել: Գիտնականներն ասում են նաև հիշողության հնարավոր կորստի, ու իմացական ոլորտի խանգարումների մասին:

 

Տվյալներն ապացուցվել են  առողջ և գլխուղեղի վնասվածքով երեխաների սոցիալական կյանքի համեմատությամբ:  Հաջողվեց պարզել նաև կապը  գլխուղեղի աշխատանքի շեղումների ու ընկերների թվի միջև:

 

Շփումը բազմակողմանի գործընթաց է, որը պահանջում է լսելու, սեփական միտքը ձևակերպելու ու այն զրուցակցին հաղորդելու ունակություն: Հայտնաբերելով նման փոխկապակցվածություն, գիտնականները հիմա էլ փորձում են պարզել, թե ինչպես կարելի է այդ շեղումը շտկել:

Ի դեպ. կարծիք կա, որ գլխի վնասվածքները հետագայում կարող են Ալցհյմերի հիվանդության զարգացման պատճառ դառնալ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. womanshare.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ